ԼԱՅԹԲՈՔՍԵՐ

ԼՈՒՍԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ

MAXprint ընկերությունը առաջարկում է արտաքին գովազդի ևս մեկ տարբերակ` Ձեզ գովազդը ավելի պայծառ և արտահայտիչ դարձնելու համար:
Լուսային վահանակը`լայթբոքսը արտաքին գովազդի ամենագեղեցիկ, վառ, ճկուն և տարածված տեսակներից մեկն են: Վառ լույսի և գույնի շնորհիվ լայթբոքսերի վրա տեղադրված գովազդը չի մնում աննկատ:

Լայթբոքսերն ավելի հաճախ օգտագործվում են որպես իմիջային գովազդի կրիչներ՝ դրանով իսկ հանդիսանալով բրենդի գովազդային աջակցության անբաժանելի մաս: Գովազդի այս տեսակը շատ տարածված է, ինչը բացատրվում է վերջինիս  արդյունավետության և ոչ բարձր գնի համադրությամբ: 
Լայթբոքսերն ունեն ներքին լուսավորություն և կախված իրենց չափերից՝ լինում են առանձին կանգնեցված, շենքերի ֆասադներին տեղադրված, ներդրված կանգառի տաղավարներում, առևտրի կենտրոնների, ավտոկայանների, սպորտային ակումբների ինտերիերներում և այլն:
Լայթբոքսերը հնարավոր է պատրաստել` օգտագործելով տարբեր նյութեր`բավարարելով հաճախորդի գնային, տեխնիկական և դիզայներական պահանջները:

Դրանց հիմնական առավելություններն են`

·Չափի և ձևի ճկունությունը (ցանկացած ձև և գույն)

·Բրենդինգի արդյունավետ գործիք է

·Գովազդը չի մոռացվում, և սպառողների կողմից դառնում է հեշտ ճանաչվող:

MAXprint ընկերությունը ցուցաբերում է անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի համար` ներկայացնելով յուրահատուկ  դիզայն և բարեխիղճ աշխատելաոճ : Անհատական մոտեցման շնորհիվ կոնստրուկցիայի վերջնական գնարժեքը կատարվում է անհատական կերպով:
MAXprint` MAX-իմում որակ ,  MAX-իմում ճանաչելիություն: