ծավալային տառեր

ԾԱՎԱԼԱՅԻՆ ՏԱՌԵՐ

MAXprint ընկերությունը նորագույն տեխնոլոգիաների և բարձրակարգ մասնագետների շնորհիվ կարողանում է ստանալ ցանկացած տեսակի եռաչափ տառեր կամ եռաչափ կոնստրուկցիաներ`համապատասխան Ձեր պահանջների:Ծավալային տառերը ցուցանակների  ամենաարդիական և ներկայանալի ձևերից են:Ծավալային տառերը գովազդային շուկայում առավելագույնս պահանջված եռաչափ կոնստրուկցիաներ են, որոնք ապահովում են մաքսիմալ գրավչություն և կարողանում են ազդեցիկ տպավորություն թողնել անցորդների վրա :Նրանց վիզուալ ազդեցությունը` ունենալով ավելի վառ կառուցվածք և լինելով դեկորատիվ, գերազանցում է հարթ պատկերի ընկալման ուժը:
Ծավալային տառերի լուսավորման հնարավորությունը թույլ է տալիս գովազդը դարձնել շուրջօրյա տեսանելի:
Նյութի, տառատեսակի և համապատասխան լուսավորման ճիշտ ընտրությունը դարձնում են այս տեսակի ցուցանակները հարմար թե շենքերի արտաքին հարդարանքի համար և թե դրանց ինտերիերի ձևավորման համար:
MAXprint ընկերությունը ցուցաբերում է անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի համար` ներկայացնելով յուրահատուկ  դիզայն և բարեխիղճ աշխատելաոճ : Անհատական մոտեցման շնորհիվ կոնստրուկցիայի վերջնական գնարժեքը կատարվում է անհատական կերպով: