լայնաֆորմատ տպագրություն

ԼԱՅՆԱՖՈՐՄԱՏ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ

MAXprint ընկերությունը կատարում է բարձրակարգ թվային սարքերով լայնաֆորմատ տպագրություն:
Լայնաֆորմատ տպագրությունը գովազդային պաստառների տպագրությունն է  մինչև 3.2մ լայնությամբ վինիլի,  ինքնակպչուն ժապավենի,  հատուկ թղթի, կտավի և ՊՎՔ-ի վրա։ Հանդիսանում է մեծ ֆորմատի պատկերների ստացման ամենատարածված ձևը։ Այն օգտագործվում է արտաքին գովազդում, ցուցահանդեսներում,  ինտերիերի ձևավորման և տրանսպորտային միջոցների բրենդավորման համար։ 
Լայնաֆորմատ տպագրությունը լայնորեն կիրառվում է արտաքին գովազդի պատրաստման համար: Այն ,որպես արտաքին գովազդի տեսակ ,հանդիսանում է ամենամատչելի և ամենամեծ ծածկույթ ապահովող գովազդի տարբերակը:
Արտաքին գովազդը դա և՛ փողոցային բաններների պատրաստումն է, և՛ տեղադրումը, և՛ տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գովազդը, և՛ անվանանշանների ու ցուցափեղկերի ձևավորումը: Լայնաֆորմատ տպագրությունը հաջողությամբ օգտագործվում է ոչ միայն գովազդային նպատակներով, այլ նաև ինտերիերի ձևավորման համար:
MAXprint` MAX-իմում որակ ,  MAX-իմում ճանաչելիություն: