վեբ դիզայն և ծրագրավորում

ՎԵԲ ԴԻԶԱՅՆ ԵՎ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ

Մենք իրականացնում ենք վեբ դիզայնի պրոֆեսիոնալ աշխատանքներ:
 

Երբեք չենք օգտագործում տարատեսակ շաբլոններ և պատրաստի լուծումներ:
Կայքի դիզայնի նախագծման և իրականացման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվում գրվող կոդի մաքրությանն ու օպտիմալությանը: Կայքի դիզայնի ճիշտ և գրավիչ լինելը շատ կարևոր հանգամանք է կայքի այցելուի կողմից ներկայացվող նյութի ընկալման արդյունավետության և ընկերության մասին դրական կարծիքի ձևավորման հարցում: Այդ իսկ պատճառով էլ կայքի դիզայնը պետք է համապատասխանի որոշակի չափանիշների՝ լինի  մատչելի, պարզ, գեղեցիկ, բովանդակությանն ու գործունեության տեսակին համահունչ, առանց նյարդայնացնող էլէմենտների, ճիշտ գունային համադրություններով, գեղեցիկ գրաֆիկական էլեմենտներով և միևնույն ժամանակ համընդունելի տարբեր դիտարկիչների (browser) համար: Չպետք է մոռանալ նաև որոնողական համակարգերի համար կոդի օպտիմալության ապահովման մասին:

Մեր մասնագետները կօգնեն ձեզ ճիշտ կողմնորոշվել Ձեր ապագա կայքի դիզայնի և ֆունկցիոնալության հարցում, իսկ մեր կողմից առաջարկվող գները մրցունակ և մատչելի:

Ինչո՞ւ հենց մենք.

- Ոչ ստանդարտ և բարդ աշխատանքների իրականացում, երբ շատերը ուղղակի հրաժարվում են,

- Անհամեմատ ավելի մատչելի գներ,

- Մեծ փորձ և պրոֆեսիոնալիզմ ոլորտում,

- Ժամանակակից տեխնոլոգիաներ,

- Անդադար ինքնակատարելագործում,

- Կայքերի SEO շեշտադրում,

- Սեղմ ժամկետներ և պատասխանատվության բարձր զգացում և այլն

Մենք սիրում ենք մեր աշխատանքը...